Time-ը հաղորդել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր տանը հանդիպել է իտալական բանտերի 19 բանտարկյալների հետ: Նա աղոթել է բանտարկյալների հետ, օրհնել նրանց և առանձին խոսել յուրաքանչյուրի հետ: Հանդիպումը ծրագրված չի եղել: Հռոմի պապը բանտարկյալներին հանդիպման է հրավիրել՝ իմանալով, որ նրանք այցելել են առավոտյան պատարագի: Բալդիսերի արքեպիսկոպոսը հանդիպումն անվանել է «գեղեցիկ և հուզիչ»: